երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին

Մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին

Մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին:
 
Այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրել է. ՛՛Ցավով տեղեկացա վանաձորցի գեղանկարիչ Ռուբեն Սուվարու անժամանակ մահվան մասին:
 
Նա իր կարճ, բայց բովանդակալի կյանքի ընթացքում կարողացել է ուրույն հետք թողնել հայկական գեղարվեստում, ունենալ միայն իրեն հատուկ ձեռագիր և ոճ: Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում նրա անհատական ցուցահանդեսները մշտապես լեփ-լեցուն են եղել արվեստասերներով, գեղեցիկը սիրող ու գնահատող հանդիսատեսով: Լոռին հանձին նրա կորցրեց յուրօրինակ գույն և երանգ:
 
Ափսո՜ս, որ շատ նպատակներ ու ծրագրեր կիսատ մնացին:
 
Խորին ցավակցությունս եմ հայտնում Ռուբեն Սուվարու ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին՛՛:
 
 

  • Կիսվել: