շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը

Մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը

Ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը մահացել է Covid-ի բարդությունների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը:

78–ամյա դերասանը խաղացել է «Marvel»-ի «Վ.Ա.Հ.Ա.Ն–ի գործակալներ» սերիալում, «Սանձիր էնտուզիազմդ» և «Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես» ֆիլմերում։

Դերասանի գործակալները հայտնել են, որ նա մահացել է Կալիֆոռնիա նահանգի Բրբանկ քաղաքում։

Վաչիկ Մանգասարյանը ծնվել է Իրանում 1943 թվականին։ Նա ԱՄՆ է տեղափոխվել 1966։

Լոս Անջելեսում սկսել է մատուցող աշխատել, բայց միշտ հույս է ունեցել, որ դերասանական կարիերա էլ կունենա. երիտասարդ տարիքում խաղացել է իրանական ֆիլմերում և թատրոնում:

Մանգասարյանն իր առաջին հոլիվուդյան դերը ստացել է 35 տարեկանում և խաղացել է «Հարավի շնաձուկը» ֆիլմում (ռեժիսոր՝ Սամուել Խաչիկյան):

  • Կիսվել: