ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մագիստրատուրայի կրթաթոշակային ծրագիր Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար

Մագիստրատուրայի կրթաթոշակային ծրագիր Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար

Լեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA-Narodowa Agencja Wymiany Akademickiej) հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի անվան կրթաթոշակային ծրագրի մագիստրատուրայի համար դիմումների ընդունելություն:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ծրագիրը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «NAWA»-ի համատեղ կրթաթոշակային նախաձեռնություն է, որն իրականացվում է զարգացման աջակցության ծրագրի շրջանակում:

Այն նախատեսված է Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար` ընդգրկելով ճարտարապետական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև բնական գիտությունների ուղղությունները։

Դիմումների ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 31-ն է:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգողներին՝  [email protected] էլեկտրոնային հասցեով:

  • Կիսվել: