ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լույս է տեսել Վիգեն Հովսեփյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝  «Աստղերու Հաւատքով»-ը

Լույս է տեսել Վիգեն Հովսեփյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Աստղերու Հաւատքով»-ը

Լույս է տեսել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Վիգեն Հովսեփյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝  «Աստղերու Հաւատքով»-ը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս՝ Երևանում:

Միջոցառմանը ներկա էին Հովսեփյանի ընկերները, հարազատները, համախոհները: Ժամանակակից արևմտահայ գրողն իր խոսքում երախտագիտություն հայտնեց նրանց, որոնք քաջալերել են իրեն՝ հրատարակելու ժամանակակից արևմտահայ բանաստեղծական ստեղծագործություններ:

«Երէկ երեկոյեան կայացաւ բանաստեղծութիւններու առաջին ժողովածուիս Երեւանեան շնորահանդէսը։ Այսպէս, երազ մը եւ գաղափարական պահանջ մը եւս իրականացաւ՝ գրքիս մեկնարկը տալու հայրենի հողէն։

Կը խոստովանիմ թէ ժողովածուն հրատարակելու որոշումը հեշտ չեղաւ, սակայն ընկերներուս եւ գրական էջիս հետեւորդներու քաջալերանքը մեծապէս դիւրացուցին ուղեւորութեանս ընթացքը։

Մեկնարկային միջոցառումը մեծ յաջողութեամբ պսակուեցաւ, իրականութիւն մը որ հագաչափ բաւարարեց զիս, եւ ներկաներու քաջալերանքով եւ սիրով լեցուց սիրտս եւ հոգիս»,-ֆեյսբուքյան էջում գրել է Հովսեփյանը:

Նշենք, որ գրքի առաջին շնորհանդեսը կայացել էր հոկտեմբերին՝ ԱՄՆ-ում:

90 (1).jpg (40 KB)

90 (2).jpg (34 KB)

91.jpg (23 KB)

  • Կիսվել: