երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Լսի՛ր»‎ մարզային համերգաշարի շրջանակում ելույթ կունենա ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն

«Լսի՛ր»‎ մարզային համերգաշարի շրջանակում ելույթ կունենա ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Լսի՛ր»‎ մարզային համերգաշարը, որի շրջանակում Հայաստանում է ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն (Ֆրանսիա):

Հուլիսի 28-ին՝ ժամը 14:00-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում Վանսան Ռուայեն վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների համար։ Նույն օրը, նույն դահլիճում՝ ժամը 19։00-ին, երաժիշտը հանդես կգա մենահամերգով։ Հուլիսի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա արտիստի երևանյան համերգը։

Ժամանակակից ակադեմիական երաժշտության ամենավառ մեկնաբաններից մեկի կատարմամբ այդ օրը տեղի կունենա 20-րդ դարի նորարար կոմպոզիտորներ Ջիաչինտո Շելսիի և Հորացիու Ռադուլեսկուի չորս բարդագույն ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերան։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան Հայաստանի չորս մարզում իրականացնում է միջազգային համերգաշար՝ անվանի երաժիշտների մասնակցությամբ։ Նախագծի շրջանակում Հայաստանի չորս մարզում հյուրընկալվել են աշխարհահռչակ երաժիշտներ Ալեքսեյ Լյուբիմովը (դաշնակահար, Ռուսաստան), Մարկո Շևարլիչը (ակորդեոնահար, Սերբիա), Մարկուս Շտոկհաուզենը (շեփորահար, Գերմանիա), Վենսան Ռուայեն (ալտահար, Ֆրանսիա)։ Համերգներից բացի՝ անցկացվել են նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։

  • Կիսվել: