շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Կյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը

Կյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը

Կյանքից հեռացել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ անդամ Լյուդվիգ Կարապետյանը։ 

Այս մասին հայտնում են Հայաստանի գրողների միությունից, տեղեկացնելով, որ Լյուդվիգ Կարապետյանի  հոգեհանգիստը տեղի կունենա  մայիսի 2-ին ժամը 17:30- 20.00-ը  «Լյուար» սգո սրահում: 

Լյուդվիգ Կարապետյանը հեղինակ է բազմաթիվ գրականագիտական գրքերի, 50-ից ավելի հայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու տեսությանը, նշանավոր գրողներին նվիրված ակնարկների ժողովածուների, գեղարվեստավավերագրական, լրագրագիտական և այլ բնույթի գրքերի: 

Նա արժանացել է մի շարք պարգևների և գրական մրցանակների:

 

  • Կիսվել: