շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կյանքից հեռացել է դերասան Անատոլի Լոբոցկին

Կյանքից հեռացել է դերասան Անատոլի Լոբոցկին

66 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան Անատոլի Լոբոցկին: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ ժողովրդական արտիստ Յուլյա Ռուտբերգը:

Նա նշել է, որ դերասանի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է եղել:

«Shot»-ի տեղեկություններով՝ Լոբոցկին քաղցկեղ է ունեցել, ինչի պատճառով անցյալ տարի հեռացրել են նրա թոքի մի մասը։

Լոբոցկին 40 տարի աշխատել է Մայակովցսկու անվան թատրոնում: Դերասանը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «Ծովակալը», «Մոլոդյոժկա», «Խաղաղ լճափոսեր», «Աստվածների նախանձը»։

 

  • Կիսվել: