կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Կյանքի Մասը»․ Երաժշտական ​​և բանաստեղծական ծրագիր Անատոլի Բելիի և Առնոլդ Գիսկինի հետ

«Կյանքի Մասը»․ Երաժշտական ​​և բանաստեղծական ծրագիր Անատոլի Բելիի և Առնոլդ Գիսկինի հետ

Անատոլի Բելիին և Առնոլդ Գիսկինին հունիսի 6-ին Երևանում ՝ Ազգային տիկնիկային թատրոնում, կներկայացնեն «Կյանքի մասը»  երաժշտական և բանաստեղծական ծրագիրը, որը բաղկացած է  երեք տարրերի միաձուլումից ՝ պոեզիա, երաժշտություն և կինո: 

Բեմում կհնչեն 20-րդ դարի երեք մեծ բանաստեղծների՝ Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու, ինչպես նաև մեր ժամանակակից բանաստեղծուհիների՝ Ժենյա Բերկովիչի և Ալի Հայտլինայի բանաստեղծությունները՝ երաժշտության հետ կենդանի միասնության մեջ, որը ծնվում է ձեր աչքի առաջ:

«Կյանքի Մասը» առանձնահատուկ ջազային «jam-session» է, իմպրովիզացիա, երբ բանաստեղծություններն ու երաժշտությունը երկխոսության մեջ են մտնում, լրացնում են միմյանց՝ մենակատարելով, ստեղծելով կախարդական գործողություն, որի մեջ հյուսվում է երրորդ ժանրը ՝ կինոն:

Ծրագրում հանդիսատեսը կտեսնի Անատոլի Բելիի «Կինոպոեզիա» հեղինակային նախագծի բանաստեղծական մինի-ֆիլմերը: 

Նշենք, որ Անատոլի Բելին թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան է: Հայրենադարձվել է Իսրայել 2022 թվականին։ Խաղում է «ԳԵՇԵՐ» թատրոնի բեմում: «Ես այստեղ եմ» հակապատերազմական մոնոներկայացման համահեղինակներից մեկը, որը շրջել է աշխարհի տարբեր երկրների ավելի քան 50 քաղաքներում:

Իսկ Առնոլդ Գիսկինը սաքսոֆոնահար է, կոմպոզիտոր, տարբեր ջազ փառատոների մասնակից, երաժշտություն է գրել քսան վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար:

  • Կիսվել: