ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոմպոզիտոր Օլիվիե Մեսսիանի հոբելյանի առթիվ հայ անվանի երաժիշտները հանդես կգան հատուկ համերգով

Կոմպոզիտոր Օլիվիե Մեսսիանի հոբելյանի առթիվ հայ անվանի երաժիշտները հանդես կգան հատուկ համերգով

 Ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Օլիվիե Մեսսիանի 115-ամյակի կապակցությամբ հայ անվանի երաժիշտները՝ դաշնակահար Հայկ Մելիքյանը և ջութակահար Անուշ Նիկողոսյանը հանդես կգան կոմպոզիտորին նվիրված համերգով՝ կատարելով նրա խոհափիլիսոփայական երաժշտությունը: 

Համերգային երեկոն, որն անցկացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, տեղի կունենա հուլիսի 6-ին՝ Կոմիտասի  անվան կամերային երաժշտության տանը։

Համերգին բացման խոսքով հանդես կգա Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, իսկ երաժիշտները կկատարեն կոմպոզիտորի և նրան նվիրված մի շարք գլուխգործոցներ։ Սա բացառիկ հնարավորություն է մասնագետների և երևանյան երաժշտասեր հասարակության համար ըմբոշխնելու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում հազվադեպ են հնչում:

 «Համերգն ունի խորհրդանշական կարևորություն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, և մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների հանրահռչակման անհրաժեշտությունը մեր երկրում»,- նշում է համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։   

  • Կիսվել: