ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը

Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է յուրահատուկ համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ: Ջասմին Չոյը մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է, ով հայտնի է իր վիրտուոզ վարպետությամբ և նուրբ մեկնաբանությամբ:

Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասական մենահամերգից, կամերային և նվագախմբային երաժշտությունից մինչև էքսպերիմենտալ, ջազ և փոփ երաժշտություն: «Ֆլեյտայի աստվածուհի», «Երաժշտության պատմության լավագույն ֆլեյտահարներից մեկը», «Յուրաքանչյուր ոք, ով լսում է Ջասմին Չոյի կատարումը, կբացահայտի ֆլեյտա նվագելու բոլորովին նոր մակարդակ»... ահա այսպիսինն է միջազգային մամուլի արձագանքը Ջասմին Չոյի մասին:

Նրա անսահման հետաքրքրասիրությունը և աշխատասիրությունը ստիպեցին ֆլեյտահարուհուն ստեղծել մի շարք հայտնի ստեղծագործությունների իր մշակումները՝ ներառյալ Մենդելսոնի և Չայկովսկու ջութակի կոնցերտները, ինչպես նաև կատարել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ:

  • Կիսվել: