երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ներկա են եղել «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմանը

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ներկա են եղել «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմանը

:«Արմմոնո Plus» միջազգային 8-րդ թատերական փառատոնի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմանը։ Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի։

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ «Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: 

«Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում, որը կկայանա 2025 թվականին: Փառատոնի շրջանակում ցուցադրվել է շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջազգային ծրագրում ներառված են եղել Ելենա Կալագանովայի (ՌԴ) «Երջանիկ Շառլոտան» և Ջորջի Դվալիշվիլու (Վրաստան) «Մեկ ուրիշը» մոնոներկայացումները։ 

 

  • Կիսվել: