ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կայացել է «Եվ եկավ Հովհաննեսը» ֆիլմի պրեմիերան

Կայացել է «Եվ եկավ Հովհաննեսը» ֆիլմի պրեմիերան

Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին նվիրված «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է, ռեժիսորը` Հրաչ Սիմոնյանը։

«Հովհաննես Չեքիջյանը ֆենոմեն է մեր իրականության մեջ»,- նշել է պրոդյուսերը:

«Մեր կողքին ապրող քիչ կենդանի լեգենդներ կան, և կարծում եմ` երիտասարդության՝ նրանց չանդրադառնալը և նրանց հետ չշփվելը, իրենցից չսովորելը մեծ բացթողում է»,- հավելել է Լիլիթ Մովսիսյանը։

Պրոդյուսերը նաև անդրադարձել է շուրջ մեկ տարի տևած նկարահանման աշխատանքներին, որին լծված էր մի ամբողջ թիմ։

Ֆիլմի պրեմիերային ներկա էին վարչական շրջանների ղեկավարներ, արվեստի և սպորտի ոլորտների գործիչներ։

 

  • Կիսվել: