Կարինում ներկայում Վանք անունով հայտնի հայկական եկեղեցին գանձագողերի թիրախում է հայտնվել (տեսանյութ)
Կարնո (թուրք․ անվանումը՝ Էրզրում) Շենքայա գավառին ենթակա Թիմուրքայա թաղամասում գտնվող Վանք եկեղեցին ենթարկվում է գանձ որոնողների ավերածություններին։ Տեղի բնակիչները պահանջում են վերականգնել տասնյակ ժայռերով շրջապատված այս եկեղեցին՝ տվյալ բնակավայրում զբոսաշրջությունը խթանելու համար։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ սույն եկեղեցին, որի կառուցման թվականն անհայտ է, ավերակի է վերածվել անտերության մատնված լինելու պատճառով։ Եկեղեցու մեծ մասը քանդվել է գանձագողերի ավերածությունների և բնության արհավիրքների հետևանքով։
Թիմուրքըշլա թաղամասի բնակիչներից Նիհաթ Դինչը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նշել է, թե իրենք ցանկանում են, որ եկեղեցին վերանորոգվի, որի շնորհիվ տվյալ բնակավայրում կզարգանա զբոսաշրջությունը։
Տեսանյութը՝ այստեղ: