ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարությունում տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Կառավարությունում տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ  տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հոբելյանական միջոցառումների փաթեթը:

Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել ներկայացված առաջարկների շուրջ, քննարկել միջոցառումների անցկացման ձևաչափերը, առաջարկված փաթեթի հիման վրա հստակեցրել հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակը: 

Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքը՝ մեծանուն քանդակագործի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին բարձր մակարդակով անցկացնելու նպատակով:

  • Կիսվել: