Կապանում իրականացվել են հուշարձանների թվայնացման, մաքրման աշխատանքներ
Հունիս ամսվա ընթացքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ՝ իրականացվեցին ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու և Համլետավան գյուղի մատուռի ուսումնասիրման, թվայնացման և մաքրման աշխատանքները, գրում է hushardzan.am-ը:
Եկեղեցիների տարածքը մաքրվեց բուսաշերտից, աղբից: Ժամանակի ընթացքում Բարաբաթումի եկեղեցու շարվածքից թափված քարերը հավաքվեցին եկեղեցու հարակից տարածքում:
Մաքրման, թվայնացման աշխատանքներին հաջորդելու է հնագիտական պեղումներ: