ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կաննում Արտավազդ Փելեշյանին ընդունել են բացառիկ ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով

Կաննում Արտավազդ Փելեշյանին ընդունել են բացառիկ ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով

Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի դասականներ ծրագրում կայացել է հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը։

 Հայաստանի կինոյի հիմնադրամից հայտնում են, որ լեփ-լեցուն դահլիճում իրար հաջորդելով ցուցադրվել են ռեժիսորի հինգ վերականգնված ֆիլմերը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով անցնել Փելեշյանի կինեմատոգրաֆիական աշխարհի տարբեր փուլերով։

Ցուցադրությանը ներկա էր նաև անձամբ Արտավազդ Փելեշյանը, ում հանդիսատեսը ընդունել է բացառիկ ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով։

«Այս ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատել է Մաեստրոյի արվեստի շարունակական ներկայությունը համաշխարհային կինոյում»,- նշում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։

  • Կիսվել: