շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը

Կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը ներկայացնում են Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ 15-րդ փառատոնի շրջանակում մարտի 14-28-ը կհնչեն 20-րդ դարի մեծանուն և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Ալեքսանդր Հարությունյանի‚ Առնո Բաբաջանյանի‚ Ավետ Տերտերյանի‚ Էդգար Հովհաննիսյանի‚ Ջոն Տեր-Թադևոսյանի‚ Արամ Սաթյանի‚ Վաչե Շարաֆյանի‚ Արփինե Կալինինայի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահար Էտտոռե Պագանոն‚ շեփորահար Սելինա Օտտը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ղազարյանը և Ալեքսանդր Հումալան։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Փառատոնը կարևոր ներդրում ունի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման գործում։ Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Փառատոնի գոյության ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների 100-ից ավելի մեծակտավ ստեղծագործություններ, ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում։

Փառատոնային համերգների մասին առավել մանրամասն հետևյալ հղումով։

  • Կիսվել: