երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։

Համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես է եկել գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, որի հրավերով նվագախումբը մեկնել է Գերմանիա։

Որպես մենակատար հանդես է եկել Գինեսի ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը. ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն, Էդուարդ Բաղդասարյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Միրզոյան։ Գերմանիայի Դաշնությունում հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։

Հյուրախաղերի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, նվագախումբը Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում՝ Լանդթագում, հանդես կգա «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաև երեք համերգով կմասնակցի «Իկինգ» փառատոնին։ Նախատեսված է ևս երկու համերգ Նաումբուրգ և Մագդեբուրգ քաղաքներում։

  • Կիսվել: