երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Flentrop» երգեհոնը կհիմնանորոգվի. Դրա համար հատկացվել է 31 մլն դրամ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Flentrop» երգեհոնը կհիմնանորոգվի. Դրա համար հատկացվել է 31 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 31 մլն դրամ հատկացնել  «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դահլիճում տեղադրված հոլանդական «Flentrop» երգեհոնի հիմնանորոգման համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ երգեհոնը համարվում է  Երևանում գործող միակ ակտիվորեն օգտագործվող երգեհոնը: Այն տեղադրվել է 1979 թվականին և բացարձակապես եզակի է նախկին ԽՍՀՄ տարածքում: Տասնամյակներ շարունակ ծառայող գործիքը երբևէ չի հիմնանորոգվել: 

«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դահլիճում մշտապես անցկացվում են երգեհոնային երաժշտության երեկոներ՝ ամբողջ աշխարհից ժամանած հանրահայտ երգեհոնահարների մասնակցությամբ, իսկ 2023 թվականին առաջին անգամ մեծ հաջողությամբ իրականացվել է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: 

Երգեհոնի գործարանային վիճակը վերականգնելու համար իրականացվել է հոլանդական  «Flentrop» Orgelbouw B.V. գործարանի մասնագետի այց Երևան, որի արդյունքում հստակեցվել են անհրաժեշտ հիմնանորոգման աշխատանքների ամբողջական ծավալը և արժեքը:

  • Կիսվել: