կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրավունք չունեն «Գոյ» թատրոնը թատերական խմբակ սարքեն, ԿԳՄՍՆ-ն ոչ մի ներդրում չունի. Դերասանուհի Մարինե Պետրոսյան

Իրավունք չունեն «Գոյ» թատրոնը թատերական խմբակ սարքեն, ԿԳՄՍՆ-ն ոչ մի ներդրում չունի. Դերասանուհի Մարինե Պետրոսյան

Ես ապրում եմ ազատ, անկախ, ինքնիշխան երկրում և իրավունք ունեմ աշխատել այնտեղ, որտեղ ուզում եմ: Այս մասին, այսօր ԿԳՄՍ նախաարության դիմաց «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի լուծարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց դերասանուհի Մարինե Պետրոսյանը։

«Կարեն Սիմոնյանը (օրերս է նշանակվել թատրոնի տնօրենի պաշտոնակատար-խմբ) որեւէ  բան չի արել «Գոյ» թատրոնի համար: Ինքն ի՞նչ իրավունքով պետք է ստորագրի «Գոյ» թատրոնի հետ կապված որեւէ փաստաթուղթ: Մենք մեր ուժերով ենք ստեղծել մի քիչ այլ մտածողության թատրոն: Հիմա մենք  ամեն ինչ անելու ենէ, որ թատրոնը գոյատևի Հայաստանում որպես միավոր, ոչ թե թատերական խմբակ։ Ոչ մեկը, նույնիսկ ԿԳՄՍ նախարարությունը, իրավունք չունի որոշի այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ, որովհետև ինքը որևէ  ներդրում չունի այս թատրոնի կյանքում։

Ի՞նչ է  նշանակում որպես թատերական խմբակ, «ազգային կենտրոն» ստատուս ունեցող թատրոնը սարքել թատերական խմբակ։ Ի՞նչ է նշանակում։ Որակազրկո՞ւմ ենք։ Ինչ գիտեն՝ ո՞րն է  որակը, որտե՞ղ եք որևէ մեկին որևէ բան ասել որակի մասին»,- նշեց դերասանուհին։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:

  • Կիսվել: