երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանում «Ո՛չ ցեղասպանության կրկնությանը» խորագրով արվեստի արշավ կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի

Իրանում «Ո՛չ ցեղասպանության կրկնությանը» խորագրով արվեստի արշավ կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի

Ահվազի Շահիդ Չամրան համալսարանի «Անահիտ» գիտամշակութային և գրական հանդեսի խմբագրակազմը հրավիրում է աշխարհի արվեստագետներին մասնակցելու «Ո՛չ ցեղասպանության կրկնությանը» խորագրով արվեստի արշավին՝ իրենց արվեստի գործերով դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և աջակցելու Արցախի հայ ժողովրդին, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից։ 

Արվեստի բնագավառի ցանկացած աշխատանք՝ գեղանկարչություն, պոեզիա, պատմվածք, քանդակագործություն, երաժշտություն, կդառնա արցախցիների ճիչն՝ ուղղված աշխարհին։

  • Կիսվել: