Իրանի Սուրբ Թադեւոսի հայկական վանքը աշխարհի ամենահին եկեղեցական շինություններից է․ Mehr
Իրանական Mehr լրատվական գործակալությունը փոքր տեղեկություն է հրապարակել Արեւմտյան Ադրբեջանի նահանգում գտնվող Սուրբ Թադեւոսի հայկական վանքի մասին։
«Սուրբ Թադեւոսի վանքը հնագույն հայկական վանք է Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի լեռնային տեղանքում։
Վանքը, որը հայտնի նաեւ Ղարա Քիլիսա անունով, գտնվում է Չալդորան քաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա: Այն համարվում է աշխարհի ամենահին եկեղեցական շինություններից մեկը»,- նշում է իրանական լրատվամիջոցը, որը հրապարակել է նաեւ հայկական վանքի լուսանկարները։