երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրանական և հայկական նամականիշերի համատեղ ցուցահանդեսում տեղի է ունեցել Սուրբ Թադեոս եկեղեցու նամականիշի շնորհանդեսը

Իրանական և հայկական նամականիշերի համատեղ ցուցահանդեսում տեղի է ունեցել Սուրբ Թադեոս եկեղեցու նամականիշի շնորհանդեսը

Իրանական և հայկական նամականիշերի համատեղ ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա Սուրբ Թադեոս եկեղեցու հիշատակի նամականիշի շնորհանդեսը, գրում է parstoday.com-ը:

Իրանի և Հայաստանի նամականիշների համատեղ ցուցահանդեսը` Հաղորդակցության թանգարանի և Թեհրանի Հայոց Ազգային-ազգագրական թանգարանի (Արտակ Արք. Մանուկեանի անվան թանգարան) հետ համատեղ, կանցկացվի իրանական 1400 թ. ֆարվարդին ամսի 22-ին Արտակ Արք. Մանուկեանի անվան Թեհրանի Հայոց Ազգային-ազգագրական թանգարանում:

Վիրտուալ ձևաչափով անցկացվող այս ցուցահանդեսում ցուցադրվելու են իրանական նովռուզյան նամականիշները և հայկական նամականիշերի ընտրանին:

Ցուցահանդեսի շրջանակներում նաև տեղի է ունենալու Սուրբ Թադեոս եկեղեցու նամականիշի շնորհանդեսը:

  • Կիսվել: