Ինձ համար պատիվ էր աշխատել և նվագել Ջիվանի հետ. Queen խմբի կիթառահար Բրայան Մեյ
«Այնքան ցավալի էր լսել Ջիվան Գասպարյանի ՝ լեգենդար հայ երաժշտի, դուդուկի Վարպետի մահվան մասին լուրը»,- իր ինստագրամյան էջում գրել է բրիտանացի ռոք-երաժիշտ, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը:
«Ինձ համար պատիվ էր աշխատել և նվագել Ջիվանի հետ:Նա իսկական տղամարդ էր , շատ մեծահոգի էր։ Թվում էր, թե նա միշտ խաղաղության մեջ է եղել իր և ամբողջ աշխարհի հետ։ Հանգչիր խաղաղությամբ, Ջիվան»,- գրել է երաժիշտը: