շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է այցով Բաքվում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։

«Այս այցը տարածաշրջանում հարևանության քաղաքականության մոնիտորինգի և զարգացման հնարավորություն կլինի», - թվիթերյան էջում գրել էր Աբդոլլահիանը:

Հիշեցնենք, որ Աբդոլլահիանն Ադրբեջան է այցելել Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար:

  • Կիսվել: