կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հյուրախաղերով Վանաձորում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը

Հյուրախաղերով Վանաձորում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վանաձորցի հանդիսատեսի դատին է հանձնվել Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա է բեմադրված համանուն ներկայացումը՝ Կարինե Քոչարյանի բեմադրությամբ:

Ստեփանակերտի թատրոնի դերասանական կազմին բեմից ողջունել է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը: Նա մարզի ղեկավար Արամ Խաչատրյանի անունից շնորհակալագրեր է հանձնել թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանին և բեմադրիչ Կարինե Քոչարյանին՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը բարձրաճաշակ գեղագիտությամբ Լոռու մարզի հանդիսատեսին մատուցելու և հայրենասիրական ոգին բարձրացնելու համար:

Թատրոնի հյուրախաղերը կամփոփվեն «Թատերական Լոռի» միջազգային թատերական փառատոնին մասնակցությամբ:

 

  • Կիսվել: