հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հուշարձանների վերականգնման բյուջեն անգամներով աճել է. նախարար

Հուշարձանների վերականգնման բյուջեն անգամներով աճել է. նախարար

Երբեք պետությունն այսչափ ուշադրություն չի տրամադրել հուշարձանների պահպանության ոլորտին. անգամներով աճել է հուշարձանների վերականգնման բյուջեն: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «2018 թվականին մենք հուշարձանների պահպանությանը բյուջեից ընդամենը ունեցել ենք հատկացում 127 մլն-ի չափով, 2025-ին մենք արդեն խոսում ենք 1.4 մլրդ դրամի մասին: Անգամներով այս աճը, բնականաբար, ներառում է իր մեջ նաև եկեղեցիները և վանքերը: Միայն եկեղեցիների և վանքերի վերականգնմանը, ամրակայմանը, համապատասխան պեղումներին և նախագծային աշխատանքներին պետությունը հատկացրել է ավելի քան 1.69 մլրդ դրամ»:

  • Կիսվել: