կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հրազդանի երկրագիտական թանգարանը» կմիանա «Հայաստանի պատմության թանգարան«-ին

«Հրազդանի երկրագիտական թանգարանը» կմիանա «Հայաստանի պատմության թանգարան«-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց ԿԳՄՍՆ «Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը միացնել «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին եւ ստեղծել Կոտայքի երկրագիտական թանգարան մասնաճյուղ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հրազդանի երկրագիտական թանգարանում առկա է 2202 թանգարանային առարկա։ Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 7 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։

Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել ինչպես նաև ներգրավել ներդրումներ։

Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն ու թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ Անվանափոխությունը հնարավորություն կտա նաև ՀՀ Կոտայքի մարզի այլ համայնքներից պեղված իրերը ցուցադրել, ինչպես նաև զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։

Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Կոտայքի երկրագիտական թանգարան մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրության մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը համալրել նոր ներուժով:

  • Կիսվել: