երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են ի հայտ եկել

Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են ի հայտ եկել

Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են ի հայտ եկել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը։

Դրանք հետազոտելու համար հրավիրվել են հայ մասնագետներ․ «Շոուբակ: Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր իտալացի գործընկերները Ֆլորենցիայի համալսարանից, որտեղ գտնվել են հայերեն արձանագրություններ և որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք:

Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ամբողջ թիմին նման հնարավորության համար»,-ասվում է գրառման մեջ։

  • Կիսվել: