երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը տոնել է ծննդյան 70-ամյակը

ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը տոնել է ծննդյան 70-ամյակը

Օրերս, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը տոնել է ծննդյան 70-ամյակը։ Լեգենդար երգչուհու հոբելյանական ցերեկույթը տեղի է ունեցել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ, որին ներկա են գտնվել նրա ընկերներն ու գործընկերները։

Հոբելյանական ցերեկույթն ազդարարվել է ֆիլմով, որը պատմել է կյանքով լեցուն երգչուհի Գայանե Հովհաննիսյանի անցած ուղու ու ստեղծագործական գործունեության հարուստ կյանքի մասին։ Իսկ օրվա հոբելյարն ու ներկաները ֆիլմի միջոցով տեղափոխվել են անցյալ։ Օրվա հերոսուհին հիշել է Կ․ Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբում ունեցած անմոռանալի տարիները, համերգներն ու շրջագայություններն ամբողջ աշխարհում։ Ապա՝ այդ շրջագայությունների ընթացքում արդեն անբաժան դարձած զավեշտալի դեպքերը։ Նաև հուզվել է, երբ խոսքը վերաբերվեց կյանքից անժամանակ հեռացած ամուսնուն՝ լեգենդար երաժիշտ-դաշնակահար Թոմաս Մադաթովին։

  • Կիսվել: