երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում վարձութային վկայականը պարտադիր կդառնա ֆիլմերի բոլոր տեսակի ցուցադրությունների համար

ՀՀ-ում վարձութային վկայականը պարտադիր կդառնա ֆիլմերի բոլոր տեսակի ցուցադրությունների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հաստատեց Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:

Վարձութային վկայականը տարածման շուկայում ֆիլմի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները հաստատող փաստաթուղթ է, և այն պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար: Վարձութային վկայականի տրամադրման նպատակն է վարձույթի շուկայի տնտեսավարման համակարգումն ու եկամուտների մոնիթորինգը, ֆիլմերի պահանջարկի վերլուծությունը, ինչպես նաև շուկայական հարաբերությունների թափանցիկությունը:

Միաժամանակ ֆիլմերը վարձույթ մտնելուց առաջ ենթակա են դասակարգման և տարիքային սահմանափակման մասին նշագրման՝ օրենքով արգելված բովանդակության կամտեղեկատվության փոխանցումը ըստ տարիքային սահմանափակման համակարգելու համար:

  • Կիսվել: