կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են մշակույթի և արվեստի ոլորտների մի շարք երախտավորներ

ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են մշակույթի և արվեստի ոլորտների մի շարք երախտավորներ

Անկախության տոնի առթիվ մշակույթի և արվեստի բնագավառներում ունեցած վաստակի համար մի խումբ երախտավորներ արժանացել են պետական պարգևների և կոչումների:

Այսպես՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Իրինա Զոլոտովային, Հայկական ազգային կինոակադեմիայի անդամ, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանին և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանին:

Անկախության տոնի առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը և քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:

Անկախության տոնի առթիվ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նարինե Զարիֆյանին և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Գարեգին Եվանգուլյանին:

  • Կիսվել: