ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտերի լրացուցիչ ընդունելություն՝ դասագրքերի համապատասխանությունը գնահատող հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով

Հայտերի լրացուցիչ ընդունելություն՝ դասագրքերի համապատասխանությունը գնահատող հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով

«Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների ստեղծվող դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու համար հայտարարվում է հայտերի լրացուցիչ ընդունում:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2023 թվականի մարտի 17-30-ը ներառյալ: Մեկ անձի կողմից հայտը լրացվում է մեկ անգամ՝ ընտրելով մեկ դասագիրք կամ մեկ մասնագիտական ուղղություն: Հայտագրումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3n1SbxQ

2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների ստեղծվող դասագրքերի գնահատման հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է ընտրել ներքոնշյալ առարկաների դասագրքերից կամ դրանց գնահատման համար մասնագիտական ուղղություններից մեկը՝

«Երաժշտություն 2»
«Երաժշտություն 5»
«Գերմաներեն 7»
«Ֆիզկուլտուրա 7»
«Երաժշտություն 7»
«Կերպարվեստ 7»
«Գերմաներեն 10»
«Ֆիզկուլտուրա 10»
«Երաժշտություն 10»
«Արվեստ 10»
«Կերպարվեստ 10»
Բժիշկ-հիգիենիստ
Նկարիչ- ձևավորող

 

  • Կիսվել: