երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական պարային անսամբլի մասնակցությունը Թուրքիայում անկացվելիք երաժշտական փառատոնին չեղարկվել է

Հայկական պարային անսամբլի մասնակցությունը Թուրքիայում անկացվելիք երաժշտական փառատոնին չեղարկվել է

Հայկական «Veradardz Folk» պարային անսամբլը և ևս երկու թուրքական երաժշտական խումբ չեն մասնակցի Թուրքիայում անկացվելիք «Munzur-ի 21-րդ մշակութային և բնության» փառատոնին:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նման որոշման մասին հայտնի է դարձել փառատոնի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից:

Թունջելիի նահանգապետարանի 28/07/23-ի և 2023/275 գրառման մեջ նշվել է, որ  «Grup Yorum»-ը «Grup İsyan Ateşi»-ը և «Veradardz Folk» խմբերի մասնակցությունը «նպատակահարմար չի համարվել»:

Կազմկոմիտեի հայտարարությանն ի պատասխան հայտարարություն է տարածել միայն թուրքական «Grup Yorum»  ռոք խումբը։

Նշենք, որ 2022-ին ևս խոչընդոտվել էր թուրքական «Grup Yorum»-ի և «Grup İsyan Ateşi»-ի մասնակցությունը վերոհիշյալ փառատոնին:

  • Կիսվել: