հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայազգի լրագրողի փոդքաստը հայտնվել Է Vogue-ի վարկածով լավագույնների ցուցակում

Հայազգի լրագրողի փոդքաստը հայտնվել Է Vogue-ի վարկածով լավագույնների ցուցակում

Հայազգի լրագրող Լորեն Չուլջյանի «Տասներեքերորդ քայլը» (թե 13թ Ստեփ) փոդքաստ հայտնվել է Vogue-ի վարկածով 2023 թվականի լավագույնների ցանկում, հայտնում է ամսագիրը:

«Իր մտածված և համոզիչ անձնական պատմվածքում Չուլջյանը դիմում է վերապրածներին, նախկին հիվանդներին, դատախազներին և ընկերներին ՝ խոսելու այնպիսի հսկայական շարժումների մասին, ինչպիսիք են MeToo – ն և անանուն ալկոհոլիկների խորհրդանշական համայնքը», - գրել Է Vogue-ն:

Չուլջյանը Նյու Հեմփշիրի Հանրային ռադիոյի հետաքննությունների շարքում ուսումնասիրում է թմրամոլության բուժման արդյունաբերությունը և դրա զանգվածային թերությունները ՝ հարգելով տուժածներին և առանց նրանց տխուր պատմություններից սենսացիա դարձնելու ցանկության, ընդգծել է ամսագիրը:

  • Կիսվել: