շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին

Հայաստանը միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին

Հայաստանը միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին, որն աջակցում է մշակութային և ստեղծարար ոլորտների լայն շրջանակ, այդ թվում՝ճարտարապետություն,մշակութային ժառանգություն,դիզայն,գրականություն և տպագրություն,երաժշտություն և կատարողական արվեստներ:

«Ստեղծագործ Եվրոպա»-ն Եվրոպական միության ծրագրերից է, որն ուղղված է ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը: Ստեղծագործ Եվրոպա 2021-2027 ծրագրի բյուջեն 2,44 միլիարդ եվրո է և կառավարվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից Կրթության և մշակույթի գործադիր գործակալության միջոցով: «Ստեղծագործ Եվրոպա»-ն ֆինանսավորում է տարատեսակ ծրագրեր, որոնք աջակցում են մշակութային բազմազանությանը և արձագանքում մշակութային, ինչպես նաև ստեղծագործական ոլորտների կարիքներին ու մարտահրավերներին:

Ծրագրի հիմնական նպատակներն են՝պաշտպանել, զարգացնել և խթանել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունն ու ժառանգությունը:Բարձրացնել մշակութային և ստեղծագործական ոլորտների, մասնավորապես տեսալսողական հատվածի մրցունակությունը և տնտեսական ներուժը: Մշակույթ ենթածրագրերը խրախուսում են մշակութային կազմակերպությունների և արվեստագետների համագործակցությունն ու փոխանակումները ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ծրագրի նպատակներն են. խթանել գեղարվեստական ստեղծագործությունը և նորարարությունը, աջակցել եվրոպական բովանդակության տարածմանը ողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս, օգնել արվեստագետներին գտնել ստեղծագործելու և ներկայանալու հնարավորություններ առկա սահմաններից այն կողմ և խթանել Եվրոպական մշակույթի ու ստեղծագործական սեկտորների թվայնացմանը: Մշակույթ ենթածրագրի ֆինանսավորման հնարավորությունները և դրամաշնորհային ծրագրերն այս պահին ընդունում են դիմում-հայտեր, որոնց շրջանակներում ֆինանսավորման կարող են դիմել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ:

Ծրագրերի հետ կապված հարցերի, մանրամասների, դիմելու ընթացքի, անհրաժեշտ փաստաթղթերի և այլ մանրամասների, ինչպես նաև խորհրդատվության համար կազմակերպությունները և անհատները կարող են դիմել «Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ»:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

  • Կիսվել: