ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Հայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը

Հայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը

Հայաստանում սեպտեմբեր 20-ին կանցկացվի Retro Stars Fest-ը՝ նոր ձևաչափով և մասշտաբով փառատոն, որը մեկ բեմում կհավաքի 90-ականների չորս միջազգային աստղերի՝ Haddaway-ին, Mr. President-ին, Dr. Alban-ին և Boney M.-ին։ Այս մասին

Այս մասին հայտնել է Unity Production-ի համահիմնադիր, տնօրեն և պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։

Նրա խոսքով` փառատոնի նպատակը ոչ միայն համերգ կազմակերպելն է, այլև հանդիսատեսին մեկ օրով վերադարձնել 90-ականներ՝ ստեղծելով ամբողջական ռետրո միջավայր՝ թեմատիկ ձևավորմամբ, ֆոտոզոններով և ինտերակտիվ գոտիներով։

Ըստ նրա՝ նշված արտիստներից և ոչ մեկը մինչ այժմ ելույթ չի ունեցել Հայաստանում, իսկ Boney M.-ը այս կազմով ընդհանրապես դեռ չի ներկայացել հայաստանյան հանդիսատեսի առաջ։

Փառատոնը՝ «Retro Stars Fest Disco Legends» անվանմամբ, տեղի կունենա Ադանա Կոմպլեքսի հարևանությամբ գտնվող Aura by Adana Complex-ում՝ Երևանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։ Հատուկ միջոցառման համար ստեղծվում է նոր փառատոնային տարածք, որտեղ հանդիսատեսին կսպասեն ֆոտոզոններ, խաղեր, խաղարկություններ, սննդի և ըմպելիքների գոտիներ։

Միջազգային աստղերից բացի, բեմ կբարձրանան նաև Հայաստանում 90-ականների հայտնի հայ արտիստներ և դիջեյներ, ինչը հանդիսատեսին թույլ կտա միևնույն օրում վերապրել ինչպես միջազգային, այնպես էլ հայկական ռետրո-նոստալգիան։

«Մենք ուզում ենք, որ մարդը ոչ թե պարզապես գա, մի քանի ժամ համերգի մասնակցի ու գնա, այլ արդեն տարածք մտնելու պահից զգա, որ տեղափոխվել է մեկ այլ ժամանակաշրջան»,- նշել է Ալեքսանդր Մհերյանը։

Ինչպես հայտնում է նա, միջազգային արտիստներին մեկ բեմում համախմբելը կազմակերպչական մեծ մարտահրավեր է եղել, քանի որ նրանց գրաֆիկները շատ զբաղված են՝ հաշվի առնելով 90-ականների երաժշտության նկատմամբ վերջին տարիներին աճած հետաքրքրությունը։

Մհերյանը հայտնել է նաև, որ Retro Stars-ը դառնալու է շարունակական բրենդ, և արդեն իսկ նախապատրաստվում են մեծ անակնկալներ առաջիկա փառատոների համար, որոնց մասնակիցների անունները առայժմ չեն հրապարակվում։

 

  • Կիսվել: