ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը:

Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների:

Մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:

Ավելի մանրամասն՝ այստեղ:

  • Կիսվել: