ԱՄՆ դեսպանը հիացմունք է հայտնել Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ
Երևան ժամանելուց հետո կարճ ժամանակ անց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»՝ ծանոթանալու հայկական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշներին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից:

Դեսպանն իր հիացմունքը հայտնեց Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ։

Նա գովեստով նկատեց հայաստանաբնակների և սփյուռքահայերի համագործակցությունը ինչպես երկրի զարգացման, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակման հարցում։