հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակն է. Ավինյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակն է. Ավինյան

Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
՛՛Համերգը կայացավ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ՝ դառնալով մշակութային կարևոր իրադարձություն մեր քաղաքի համար, որի ընթացքում նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը:
 
Շնորհավորանքներ եմ ուղղում նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և ամբողջ թիմին՝ տարիների հետևողական աշխատանքի, բարձրարվեստ գործունեության և հայկական երաժշտական կյանքի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար։
 
Մաղթում շարունակական վերելք ու նոր ձեռքբերումներ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: