շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանի պատվիրակությունը կապեր է հաստատում Բուբենրոյթի գործիքագործների հետ

Հայաստանի պատվիրակությունը կապեր է հաստատում Բուբենրոյթի գործիքագործների հետ

Երաժշտական գործիքների արտադրության ոլորտում տնտեսական կապեր են հաստատվում Հայաստանի և Գերմանիայի Բավարիա երկրամասի Բուբենրոյթ համայնքի միջև:

«Bayern – Fit for Partnership» ծրագրի նպատակն է ուշադրություն հրավիրել տնտեսական կատարողականի վրա, հնարավորություն ընձեռել սեմինարների մասնակցելու, հաստատել կապեր և համագործակցության հնարավորություններ:

«Հայաստանը երաժշտական մշակույթի երկիր է, ունի երկարամյա ավանդույթներ և մեծ թվով ճանաչված նվագախմբեր: Բավարիայի տնտեսության համար մեծ հնարավորություններ կան բարձրորակ երաժշտական գործիքների արտահանման հարցում»,- նշել է ծրագրի ղեկավար Աննա Կիրխտագը:

  • Կիսվել: