հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի պատմության ու Չեխիայի ազգային թանգարանները կստորագրեն համագործակցության հուշագիր

Հայաստանի պատմության ու Չեխիայի ազգային թանգարանները կստորագրեն համագործակցության հուշագիր

Հայաստանի պատմության թանգարանն ու Չեխիայի ազգային թանգարանը կստորագրեն համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը սպասվում է Երևանում փետրվարի սկզբին, երբ կբացվի «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Հրավիրված ասուլիսում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ սա երկու երկրների թանգարանների միջև համագործակցության նոր մակարդակ է ապահովում։

«Ցուցահանդեսի հավաքածուն սպասում ենք հունվարի վերջ։ Այն շրջագայող ցուցահանդես է և հաջորդ հանգրվանը Հայաստանում է։ Ցուցահանդեսը կազմակերպվում է  Հայաստանում Չեխիայի դեսպանատան ու Չեխիայի ազգային թանգարանի հետ համատեղ։ Բավական հետաքրքրիր ցուցանմուշներ են ներկայացվելու՝ նվիրված Չեխիայի ամրոցներին ու դղյակներին»,-ասաց Դավիթ Պողոսյանը։

Ցուցադրությունում ներկայացված են լինելու Չեխիայի պատմական երկու շրջանների՝ Բոհեմիայի և Մորավիայի ամենահետաքրքիր ամրոցների ու դղյակների լուսանկարները։ Ցուցադրության մեջ ընդգրկված վայրերի ընտրությունը կատարվել է՝ ելնելով դրանց պատմական նշանակությունից և գեղարվեստական արժեքից։ Դրանք ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում արդեն ընդգրկված վայրերն են՝ Պրահա, Չեսկի Կրումլով, Լիտոմիշլ, Տելչ, այլ նաև մի շարք այլ կառույցներ, որոնք հավակնում են այդ ցանկում ընդգրկվելու:

  • Կիսվել: