երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի պատմության թանգարանը ներկայացրել է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացրել է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը

Հայաստանի պատմության թանգարանը Թանգարանների միջազգային օրվա առթիվ ներկայացնում է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակը, որը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ․ տրամադրած դրամաշնորհի շրջանակներում։
 
Հայաստանի պատմության թանգարանում պահվող այս աշխարհում եզակի գավաթը գտնվել է Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի միջին բրոնզեդարյան դամբարաններից մեկում (պեղող հնագետ՝ Վահան Հովհաննիսյան)։ Ք․ ա․ 22-21 -րդ դդ․ թվագրվող այս յուրօրինակ նմուշի իրանին դրվագված են թերևս հնագույն ծիսական-խորհրդանշական տեսարաններ։

  • Կիսվել: