շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի պարի պետական անսամբլը նշել է ստեղծման 65, «Ալթունյան» պետական անսամբլը՝ 85-ամյակը. ԿԳՄՍ փոխնախարարը ոսկե մեդալներ է հանձնել

Հայաստանի պարի պետական անսամբլը նշել է ստեղծման 65, «Ալթունյան» պետական անսամբլը՝ 85-ամյակը. ԿԳՄՍ փոխնախարարը ոսկե մեդալներ է հանձնել

Հայաստանի երկու պետական անսամբլների համար 2023 թվականը հոբելյանական էր. Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի պարի պետական անսամբլը նշել է ստեղծման 65, «Ալթունյան» պետական անսամբլը՝ 85-ամյակը։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական տարվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ է հանձնել Հայաստանի պարի պետական անսամբլի երաժիշտներ Սևադա Իրիցյանին, Արմինե Ասատրյանին, Նարեկ Պողիկյանին, իսկ «Ալթունյան» պետական անսամբլից՝ խմբավար Գասպար Ամիրխանյանին, երաժիշտներ Էռնեստ Մանուկյանին և Կարեն Գևորգյանին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Հայաստանի պարի պետական անսամբլի համար բեմական հագուստներ և աքսեսուարներ է ձեռք բերել։ Երկու կոլեկտիվների հոբելյանների առթիվ Երևանում և մարզերում կազմակերպվել են համերգներ։ Մասնավորապես, ներկայացվել են արդեն ծանոթ և նոր բեմադրություներ: Հատուկ համերգների համար վերականգնվել էին պարեր, որոնք երկար ժամանակ չեն եղել կոլեկտիվների պարացանկում։ Ցուցադրվել են նաև նոր ստեղծված ֆիլմեր՝ անսամբլների մասին։

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 2 человека и текст

  • Կիսվել: