շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը մեծապես ողջունվել է Իրանում. իրանցի նախարար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը մեծապես ողջունվել է Իրանում. իրանցի նախարար

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարի ավագ խորհրդական Հոջաթոլլահ Այուբիի հետ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Գրիգոր Հակոբյանը բարձր է գնահատել նախարարության և անձամբ Հ. Այուբիի դերը՝ Պերսեպոլիսում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի կազմակերպման հարցում:

Կարևորելով նմանօրինակ միջոցառումների նշանակությունը՝ որպես մշակութային դիվանագիտության և Հայաստան-Իրան բարեկամության դրսևորում՝ Հ. Այուբին տեղեկացրել է, որ համերգը մեծապես ողջունվել է Իրանում:

Կողմերը քննարկել են նաև հետագա միջոցառումներ և համատեղ ծրագրեր կազմակերպելու հնարավորությունը:

  • Կիսվել: