ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստան՝ ժառանգության, ավանդույթի և տաղանդի երկիր» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը` Պրահայում

«Հայաստան՝ ժառանգության, ավանդույթի և տաղանդի երկիր» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը` Պրահայում

Օգոստոսի 4-ին Պրահա 6-ի քաղաքապետարանի Ապակեպատ ցուցասրահում կայացել է Չեխիայում ՀՀ դեսպանության և Պրահա 6-ի քաղաքապետարանի կողմից համատեղ անցկացվող «Հայաստան՝ ժառանգության, ավանդույթի և տաղանդի երկիր» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։

Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Պրահա 6-ի քաղաքային խորհրդի՝ Ռազմավարական զարգացման և ժառանգության պահպանման հարցերով խորհրդական Էվա Սմուտնան: Բացմանը ներկա են գտնվել Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ, Պրահա 6-ը ներկայացնող սենատոր Յիրժի Ռուժիչկան, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի, քաղաքային իշխանությունների, հասարակական և լրագրողական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայաստանին, հայ նշանավոր անհատականություններին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ցանկերում ընդգրկված հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված այս ցուցահանդեսը Սլավոնական միության՝ Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո իրականացված ծրագրի արդյունքն է։

Ցուցահանդեսը հանրությանը հասանելի կլինի մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը (Galerie Skleňák, nám. Svobody, Prague 6)։

  • Կիսվել: