երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները

«Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները

«Հայ ֆեստ» 21-րդ կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 2-8-ը՝ Երևանում, չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները. պահպանվել են միայն կրթական ծրագրերը:

Փառատոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «Մեզ համար մշակութային փոխանակումն ու համագործակցությունը միշտ էլ կարևոր են եղել, հետևաբար «Ավինյոն» փառատոնի հետ մենք պահպանում ենք կրթական ծրագիրը՝ ներառելով հանրային քննարկումներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, հովանավորներին, հյուրերին, մասնակիցներին, հանդիսատեսին և հավատում ենք, որ արվեստը կշարունակի ծառայել որպես ոգեշնչման և լույսի աղբյուր մեր կյանքում»:

Գրավելով թատերասերների ուշադրությունը՝ «Հայ ֆեստ»-ն արդեն հաստատվել է որպես թատերարվեստի զարգացմանն ու մշակութային փոխանակմանը նպաստող խոշոր իրադարձություն: Այս տարի փառատոնն ավելի մեծ ուշադրություն է գրավում, քանի որ դառնում է «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչների հետ հանդիպման և երկխոսության հարթակ։

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում անցկացվող «Ավինյոն» փառատոնը թատերական աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ իրադարձություններից է։ Այստեղ հավաքվում են աշխարհի տարբեր երկրների լավագույն թատերական խմբերն ու ռեժիսորները՝ ներկայացնելով ժամանակակից բեմադրություններ և ուսումնասիրելով թատերարվեստի նոր ձևերը:

  • Կիսվել: