կիրակի, դեկտեմբեր 10
10 / 12 / 2023
Հայ դերասանի մասնակցությամբ մոնոներկայացումը միջազգային փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

Հայ դերասանի մասնակցությամբ մոնոներկայացումը միջազգային փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

 Դերասաններ Արմեն Քուշկյանն ու Գոռ Համբարձումյանը հոկտեմբերի 5-8-ը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած ATSPINDIS միջազգային թատերական XVIII փառատոնին:

Արմեն Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, իսկ Գոռ Համբարձումյանը հանդես է եկել «MENախոսություն» մոնոներկայացմամբ, որի ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է: Այն «Արմմոնո» փառատոնի նախագիծն է:

Հայկական պատվիրակության կազմում է եղել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

«Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի մատուցմամբ արժանացել է փորձագետների, հանդիսատեսի բարձր գնահատականին և արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակներից մեկին՝ «Հանդիսատեսի համակրանք»-ին:

  • Կիսվել: