հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին

Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին

5 տարի՝ առանց Շառլ Ազնավուրի… Աշխարհի ամենաազդեցիկ ու նշանավոր հայերից մեկը՝ լեգենդար երաժիշտն ու անմնացորդ հայրենասերը կյանքից հեռացել է 2018 թ-ի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում՝ որպես ժառանգություն թողնելով իր տարիների չքնաղ երաժշտությունն ու մի մեծ կարոտ, որը զգում են թե՛ մաեստրոյի ընտանիքի անդամները, թե՛ Հայաստանն ու Ֆրանսիան, թե՛ ամբողջ աշխարհում նրա երաժշտության սիրահարները: 

Ազնավուրի հարսը՝ Քրիստինա Ազնավուրը, Instagram-ում կիսվել է 2016 թ-ին Հայաստանում արված լուսանկարներով։ Հրապարակմանը կից նա գրել է.

«5 տարի է անցել քո հեռանալուց: Այդ պահից ի վեր աշխարհը դադարեց նույնը լինել: Գիտեմ՝ քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ: Առանց քեզ անցկացրած այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը, որը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք…»:

  • Կիսվել: