կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հավաքագրվում են առաջարկներ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով

Հավաքագրվում են առաջարկներ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հայտարարում է առաջարկների հավաքագրում:

 ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոբելյանական միջոցառումների առաջարկները նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի հունվարի 26-ը՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected][email protected] :

Առաջարկը պետք է ներառի՝

հակիրճ բովանդակություն (1-2 էջ),

նախահաշիվ,

տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,

տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),

տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599 629:

  • Կիսվել: